Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները Իրանի մայրաքաղաք Թեհրանում հյուպատոսական խորհրդակցությունների նոր փուլ են անցկացրել։
Բանակցությունները վարել են Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Էմիլ Սաֆարովը և Իրանի ԱԳՆ հյուպատոսական գործերի գլխավոր տնօրեն Մոջթաբա Շաստի Քարիմին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թավրիզում Ադրբեջանի դեսպանատան և երկրի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի, արդարադատության, ներքին գործերի, միգրացիայի և պետական սահմանային ծառայությունների նախարարությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հյուպատոսական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները:
Կողմերը մտքեր են փոխանակել ներքին գործերի, արդարադատության, միգրացիայի, սահմանային և մաքսային մարմինների միջև երկկողմ համագործակցության շուրջ՝ ընդգծելով համապատասխան կառույցների միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի ձեռնարկման կարևորությունը։
Բացի այդ, ադրբեջանական պատվիրակությանը ընդունել է նաև Իրանի արտաքին գործերի փոխնախարար Վահիդ Ջալալզադեն։






























