Armenian text to speach

Նորակերտի դպրոցում հայտնաբերվել է չհաշվառված զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն այցելել են Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի միջնակարգ դպրոց` ստուգելու ուսումնական նպատակով հաշվառված զենքի և զինամթերքի պահման պայմանները:

Հայտնաբերվել է առանց թույլտվության, արտաքինից մարտականի նմանվող, ութ նռնակ և երեք պայթուցիչ:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս