Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ է ունենալու մարզերում բնակվող բռնի տեղահանված արցախցիների հետ։
Ինչպես Խորհուրդի անդամ Անաստաս Իսրայելյանն է նշում՝ նպատակը մարզերում բնակվող արցախցիների մտահոգություններին, խնդիրներին ծանոթանալն է։
«Քննարկումների ժամանակ մենք նաև հնարավորություն կունենանք լսելու մեր հայրենակիցներից առաջարկներ, այս կամ այն խնդրի լուծման տարբերակներ»,- ասել է Իսրայելյանը։
Խորհուրդը համոզված է, որ մարզերում քննարկումներն՝ արցախցիների առաջ ծառացած խնդիրների շուրջ, միանշանակ, կտան իրենց դրական արդյունքները և կկարողանան ճիշտ արդյունք գրանցել։
Նանիկ Աղասյան




















































































