Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 120-140 դրամ․ հեղուկ գազը կրկին թանկացել է․ ի՞նչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին ահազանգում են, որ հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է։

Հեղուկ գազի շուկան կարելի է ասել, որ մղձավանջ է դարձել։

ArmLur.am-ին ահազանգած վարորդների խոսքով՝ նախորդ շաբաթ հեղուկ գազը լցակայաններում 120 դրամ էր, իսկ արդեն այսօր հեղուկ գազի գինը դարձել է 130-140 դրամ։

Վարորդները հայտնում են, որ հեղուկ գազն ամենաթանկը մասնավորապես «Օրանժ» գազալցակայանում է և սովորաբար ամենաթանկը հենց «Օրանժ» գազալցակայանում է լինում։

Նշենք, որ ArmLur.am-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից բազմիցս հայտնել են, որ իրենք ուսումնասիրում են շուկաները, որտեղ կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, իսկ հեղուկ գազի պարագայում դա առկա չէ՝ շուկան մրցակցային է, և այնտեղ ընկերությունների ամենաբարձր մասնաբաժինը 5 տոկոսի չի հասնում։

Հասկանալու համար, թե ինչու է հեղուկ գազի գինը կտրուկ թանկանում և էժանանում, ArmLur.am-ը կապ է հաստատել Գագիկ Մակարյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս