Armenian text to speach

«Կառավարությունը ստել է». պռոշյանցիները կրկին բողոքի ակցիա կիրականացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 19-ին՝ ժամը 17։00-ին, Պռոշյանի բնակիչները համանուն համայնքի մշակույթի տան դիմաց կիրականացնեն բողոքի ակցիա։

Պռոշյանցիները պնդում են, որ Կառավարությունը խաբել է և լուծում չի տվել 25 համարի երթուղու գծի երկարացման հետ կապված իրենց հարցին;

Հիշեցնենք՝ ըստ նախօրոք կայացրած Կոտայքի մարզի և ներմարզային կանոնավոր փախադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները հաստատելու մասին որոշման՝ Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով։ Որոշմանը դեմ են երկու համայնքի բնակիչներն էլ, նրանք մերժում են 277 համարի միկրոավտոբուսը՝ պահանջելով պահպանել նախկին 25 և 59 համարի երթուղային ավտոբուսների պահպանումը։ Իրենց բողոքը երկու համայնքի բնակիչներն էլ արտահայտել են բողոքի ակցիաներով և դիմում-պահանջ ներկայացրել Կառավարություն։

Նանիկ Աղասյան




Լրահոս