FRG Armenia թիմը հաղթանակով է վերադարձել միջազգային մրցումներից։
FRG Armenia թիմը Նատալյա Սերգեևնա Ազրաքանցյանի գլխավորությամբ հաղթանակով վերադարձել է տուն՝ մասնակցելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ALAN CUP միջազգային մրցաշարին:
Հայաստանի գեղարվեստական և էստետիկ գիմնաստիկայի ներկայացուցիչներն իրենց ուժերը փորձել են միաժամանակ երկու մրցաձևում՝ ցուցադրելով բարձր վարպետություն և նվաճելով փայլուն արդյունքներ:
Մրցաշարին մասնակցել է ավելի քան 600 մարզիկ՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան, Մալայզիա և Բելառուս։ Մրցումները անցկացվել են տարիքային տարբեր խմբերում։
FRG Armenia թիմը տուն է վերադարձել 11 մեդալով՝ 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե։





























