Այսօր՝ ապրիլի 18-ին, Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց որոշ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնելու։
Բողոքի ակցիայի կազմակերպիչը ակտիվիստ Արթուր Օսիպովն է, ում նախաձեռնությամբ նախօրեին ևս բողոքի ակցիա էր տեղի ունեցել Արցախի ներկայացուցչության դիմաց։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, տեղում չլինելու պատճառով, չի կարողացել հանդիպում ուենենալ ցուցարարների հետ։ Նա ներողություն է խնդրել չներկայանալու համար և ապրիլի 18-ին հրավիրել է հանդիպման։
Հիշեցնենք, որ օրերս մոտ երկու տասնայակ արցախցիներ հավաքվել էին Արցախի ներկայացուցչության դիմաց՝ նախագահ Սամվել Շահրամանյանից պահանջելով վերադարձնել արցախցիներից թալանված գումարներն ու տրամադրել Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար։
Նրանք պահանջել են կամ վերադարձնել թալանված գումարը, կամ, եթե ի զորու չէ այդ անելու, հրաժարական ներկայացնի։
Նանիկ Աղասյան

























































































