
Սպիտակ տունը մերժել է վիզա տրամադրել Իրանի ՄԱԿ-ի դեսպանին, քանի որ վերջինս ներգրավված է եղել 1979-ի ԱՄՆ-ի դեսպանատան գրավման գործընթացին:
Այդ թվականին Համիդ Աբութալեբին, մի խումբ ուսանողների հետ գրավել են Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը և մի քանի աշխատակիցների պատանդ վերցրել:
ԱՄՆ-ի նախագահ Օբաման՝ Կոնգրեսի ճնշման տակ, մերժել է Աբութալեբի հայցը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է Իրանի դեսպանատանը, որ ուսանողներին հեղափոխության դրդող դեսպանի մուտքը ԱՄՆ «անհնարին» է. տեղեկացնում է BBC-ն: