«Սպարտակը» Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ երեկ առաջին հաղթանակը տարավ 2014 թվականին:
Խաղից հետո Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսական sports.ru կայքին:
– Մեզ պետք էր հաղթանակ, որպեսզի հաղթահարեինք մի շարք անհաջող խաղերի ընթացքը: Ցանկացած ֆուտբոլիստ ունեցավ կարևոր դեր հաղթանակի մեջ: Առաջ ես ասում էի` ես չեմ խփում և թիմը չի հաղթում: Այսօր ես վերջապես գոլ խփեցի և թիմը հաղթեց:
– Խաղից հետո դուք անսովոր ժեստ արեցիք: Ի՞նչ էր դա:
– Կարծում եմ՝ ես ամեն ինչ ասացի խաղադաշտում: Սա ամենն է, ինչ ես կպատասխանեմ:
– Ո՞ւմ էր դա ուղղված:
– Ձեր համար ուրախալի կլինի, եթե ես ասեմ, բայց ես չեմ ասի: Ո՛չ, ես չեմ կարող և չեմ ուզում: Ես ամեն ինչ ասեցի դաշտում:
– Դա ժե՞ստ էր ուղղված Ռոմանցեվի հասցեին:
– Ո՛չ, ո՛չ: Ինչո՞ւ ես դա պետք է անեի: Նա «Սպարտակի» լեգենդն է: Նա արտահայտել է իր կարծիքը: Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք արտահայտել իր կարծիքը: Ոչ բոլորի դուրն եմ ես գալիս, և դա խնդիր չէ ինձ համար:
– Դուք վերջապես ընդհատեցիք ձեր ոչ գոլային շրջանը:
– Այո՛, ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Գոլեր խփելը իմ աշխատանքն է: Ես կատարեցի իմ պարտականությունները: Միանշանակ, դա շատ կարևոր հաղթանակ է ինձ համար: Դժվար շրջանից հետո, երբ մենք կորցնում էինք միավորներ, կարևոր էր հաղթանակը:
– Անցյալ խաղում «Սպարտակը» խաղում էր երկու հարձակվողով, այս անգամ` մեկ: Ինչպե՞ս է Ձեզ հարմար:
– Ամբողջ կյանքս ես խաղացել եմ մեկ կենտրոնական հարձակվողի սխեմայով: Անցյալ խաղում մարզիչը որոշեց փորձել ինչ-որ նոր բան, սակայն դա չաշխատեց, որովհետև մենք անցկացրեցինք անհաջող խաղ և գոլ չխփեցինք: Մտածում եմ, մեզ պետք էր խաղալ այն ձևով, որին սովոր ենք: Այդ պատճառով, կար մեկ հարձակվող: