Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և իր գլխավորած պատվիրակությունը ապրիլի 28-ին կայցելեն Ադրբեջան, հայտարարել է Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմոազենը։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահին Ադրբեջան ուղեկցող 120 հոգանոց պատվիրակության կազմում կլինեն մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերը, Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները և Իրանի հյուսիս-արևմտյան չորս նահանգների նահանգապետերը:
Փիրմոազենը նշել է, որ այցն ուղղված է միայն տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդմանը։
Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ապրիլին պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Նշվել է նաև, որ այցի ընթացքում կանցկացվի Ադրբեջան-Իրան գործարար համաժողով, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։
Անի Վարդանյան


























































































