Armenian text to speach

Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական գործը ընթանում է թափանցիկ. Ալիևի օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի վարած արդյունավետ և հաջող քաղաքականությունը ոչ միայն վերջ դրեց հակամարտությանը, այլև հանգեցրեց երկրի հողերի հետ վերադարձին։ Այսօր օկուպացված Արցախում տեղի ունեցած միջոցառման ընթացքում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք ենթարկվել են թափանցիկ և բաց դատական գործընթացի», – հայտնել է Հաջիևը:

Նախագահի օգնականն ընդգծել է, որ Ադրբեջանը, հավատարիմ մնալով միջազգային սկզբունքներին, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը թեւակոխել են զարգացման նոր փուլ»,- հավելել է նա։

Անի Վարդանյան




Լրահոս