Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև բնական գազի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Resmi Gazete թերթում։
Նշված համաձայնագիրը Ստամբուլում կնքվել է նախորդ տարվա մայիսի 14-ին։ Իսկ Իլհամ Ալիևը հաստատել է այս համաձայնագիրը 2024 թվականի հուլիսի 8-ին։
Համաձայնագրի շրջանակներում կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը բնական գազի առքուվաճառքի, առաքման, փոխանակման և տարանցման հարցերում։
Անի Վարդանյան


























































































