Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դերասաններ Մկրտիչ Արզումանյանն ու Մարջան Ավետիսյանը հանդես կգան մեկ բեմում. «Սեր ու նարինջներ» են խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 21-ին բեմ է բարձրանալու մի ներկայացում, որը սահուն կերպով խախտում է հիշողության, սիրո ու ինքնության սահմանները։ «Սերն ու Նարինջները» նոր ներկայացում է, որը համատեղում է գեղարվեստական և իրական դրաման՝ պատմելու համար այն, ինչ դժվար է ձևակերպել բառերով․

Ներկայացման դերերում են Մկրտիչ Արզումանյանը, Մարջան Ավետիսյանը, բերամդրող ռեժիսորն է Կարո Բալյանը, պրոդյուսերներ Հռիփսիմե Բասնցյան, Դավիթ Կարապետյան։
Նավաբեկությունից հետո հերոսն արթնանում է ապակողմնորոշված ու միայնակ՝ ամբողջովին կորցրած հիշողությունը։ Նա ոչինչ չի հիշում՝ ո՛չ իր անունը, ո՛չ անցյալը, ո՛չ սիրելիներին, ո՛չ էլ թշնամիներին։ Սակայն ամենուր՝ անցողիկ ստվերի պես, հայտնվում է մի անծանոթ կին, որի հայացքը ճանաչելի է։

Ինչու է անծանոթ կինն ամենուրեք, ուզածն ի՞նչ է․․․ Իրավիճակից կօգնի դուրս գալ միայն անցյալի հիշողությունը։
Այս իրավիճակից դուրս գալու համար միակ ելքը «Սերն ու Նարինջներն» են, որը ապրիլի 21-ին ժամը 19։30 բարձանալու է Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմ և սովորեցնելու է սիրել և լինել հավատարիմ սիրելիին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս