
Վերջին տասնամյակներում մեր արժեհամակարգում շատ բան է փոխվել: Փոխվել է մտածելակերպը, մարդկային, անգամ՝ ընտանեկան հարաբերությունները: Ասել է թե, ընտանիքը՝ որպես ամուր մի օղակ, ևս կրել է փոփոխություն, մասնավորապես, հայկական ավանդական ընտանիքի մոդելի կողքին այսօր արդեն տեսնում ենք նաև եվրոպական մոդելով ձևավորված ընտանիքներ:
Armlur.am լրատվականը փորձեց մեր համաքաղաքացիներից պարզել` նախընտրում են հայկական ավանդական ընտանիքի մոդելը, երբ բոլորն ապրում են միասին, թե նորաստեղծ ընտանիքը պետք է ծնողներից առանձին ապրի: