Armenian text to speach

Ռուբեն Ռուբինյանն ու Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Երևանին ու Անկարային, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։

Ըստ աղբյուրի՝ Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։




Լրահոս