Armenian text to speach

Ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են արձանագրություններ․ ՆԳՆ խոսնակը՝ փողոցը չթույլատրված հատվածով հատելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․

«Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Սիրելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»։




Լրահոս