Armenian text to speach

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այդ մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր ներկայացվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը:

Սարգսյանը մեղադրյալ էր նաև պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար, առաջին ատյանի դատարանի դատավճռով նա արդարացվել է, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:




Լրահոս