Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց այսօր բավականին թեժ էր։
Ինչպես նախօրոք նշել էինք, ապրիլի 18-ին ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասյակ արցախցիներ պահանջել են հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նպատակը հետևյալն է. նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից և տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար։
Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշում է, որ Արցախից թալանվել է մոտավորապես 467 մլն դոլար, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափում է անուններ տալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նանիկ Աղասյան






























