20-րդ դարասկզբին տեղի ունեցավ հայոց ամենամեծ ողբերգությունը, և հայոց դաշտերը ներկվեցին կարմիրով։
110 տարի առաջ էր, երբ թշնամին իրագործեց Հայոց ցեղասպանությունը, որը անուրանալի, անժխտելի փաստ է։
Ապրիլի 23-ին ամեն տարի ավանդաբար կազմակերպվում է ջահերով երթը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ։
Այս տարի ևս ավանդույթները չխախտելով՝ ապրիլի 23-ին տեղի կունենա ջահերով երթը։
Մի խումբ երիտասարդներ Գարեգին Նժդեհի արձանի մոտից այսօր իրազեկման երթ իրականացրեցին և թռուցիկներ բաժանեցին անցորդներին՝ հորդորելով միանալ ու մասնակցել։ Ինչպես նաև երևանյան տարբեր փողոցներում փակցրին իրազեկող պաստառներ։
ArmLur.am-ը շրջել է երիտասարդների հետ և զրուցել նրանց հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան





























