Armenian text to speach

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող  գույքերի վերաբերյալ վարույթները կարճում  է՝ ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններին արձագանքելով՝ Գլխավոր դատախազությունից հայտնեցին. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայության հիմքով՝ որոշում է կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին»։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Սերյոժայի Ղազարյանը եւ նրան փոխկապակցված անձինք հրավիրվել  էին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:

Արդյունքում, վարույթ էր հարուցվել, թե ԱԺ պատգամավորը ապօրինի գույք ունի, սակայն չկարողացան հիմնավորել ու վարույթը դադարեցվեց։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ մամուլում հայտնի «շիշ բռնողի» եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, որը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականը, դիրքավորվել է բիզնես դաշտում եւ իր իշխանական կապերն օգտագործում է իր գործատուի գործերը առաջ տանելու համար: Խոսքը «Ջի Թի Բի» ընկերության շահառու Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը լիազորել էր Նաիրի Սարգսյանին ձեռք բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր՝ նրա անունով գումար դուրս գրելով։ Նաիրի Սարգսյանը  Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գնված բաճկոններից եւ ոչ մեկը ՀՍՍ կենտրոնական բազա չէին մատակարարվել։ Այս մաաին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էին ՀՀ ՊՆ-ից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս աշխատանքի է անցել GTB Holdings-ում, որը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել կրկին սկանդալային եւ ուշագրավ փաստերով։ Այդ ընկերությունը Կոմիտասի շուկայի սեփականաշնորհման եւ հյուրանոցային համալիրի կառուցման հեղինակն է, նաեւ  «Կասկադի» կիսատ մնացած հատվածի կառուցումն է նրանց տրվել՝ ձեւական մրցույթով, միանձնյա որոշմամբ: «Կասկադի» վերակառուցումը զայրացրել է մասնագետներին, որոնք  արշավ են սկսել՝ «Կասկադը» Գրիգոր Տեր-Զազարյանից եւ, փաստորեն, նաեւ Նաիրի Սարգսյանից փրկելու համար:

 

 

 

 

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գեւորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի», – ասել է Ալեն Սիմոնյանը: Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի», ինչպես շատ այլ գործեր, եւ նշել, որ իրավապահները սխալվել են: Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին եւ կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են:

 

 

 

 

 

 

 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում Անդրանիկ Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում համախոհներ ձեռք բերել եւ համոզել թիմակիցներին, որ իր դեմ դուրս չգան եւ Էթիկայի հանձնաժողով չձեւավորեն: Թեեւ նա նախօրեին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը ՔՊ խմբակցության ձեւաչափով` պատճառաբանելով, թե Փաշինյանի հետ կխոսի, նոր գործընթացը թող սկսեն, բայց իրականում նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ է պետք եղել, որ երիտասարդ պատգամավորներին համոզի` «չզոհաբերեն» իրեն: Կարծես թե այս անգամ էլ Անդրանիկ Քոչարյանն անպարտելի դուրս եկավ, եւ նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու ընդդիմության նախաձեռնությունը ՔՊ-ն կտապալի խորհրդարանում:

 




Լրահոս