ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` համացանցից

 

Հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

«Այսօր ես դարձա աշխարհի ամենից երջանիկ մարդը, ծնվեց տղաս՝ Նորայր Վարդանի Սարգսյանը:

Վստահ եմ, դուք եւս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-որդու հետ լուսանկարին կից գրել է նա:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ.  Ու՞մ եւ ի՞նչ կարգով է վճարվում կենսաթոշակառուին հասանելիք եւ նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:

Սյուզաննա Միրզոյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման։

ՀՀ աշխատանքի

եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգեւորականներն ունեն:

Հրայր Հարությունյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգեւոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների եւ հոգեւոր կյանքի համար: Հովվական ասան (ցուպը) կրում են կաթողիկոսները, պատրիարքները եւ հոգեւոր առաջնորդները: Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաեւ վարդապետները, որոնց, ըստ մեր եկեղեցու ավանդության` քարոզելու եւ Ս. Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված: Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն եւ խոհականություն են խորհրդանշում, ըստ Քրիստոսի այն պատվերի` «…Այսուհետեւ խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ` աղավնիների նման» (Մատթ. 10:16): Խորագետ բառն այստեղ պետք է հասկանալ ոչ թե հնարամիտ, այլ խոհուն իմաստով:

 Օրհնությամբ՝ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կաթողիկոսները, ինչպես նաեւ պատրիարքներն ու առաջնորդները (միայն իրենց թեմից ներս) հանդիսավոր, պաշտոնական առիթների ժամանակ օգտագործում են ասա՝ ի նշան իշխանության։ Այն ծիսական արարողությունների համար չի օգտագործվում, եւ, ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք։ Ասայի վերնամասը պատրաստվում է տարբեր մետաղներից, ունենալով բարձրարվեստ խաչի պատկեր։ Ասան երբեմն ամբողջությամբ է պատրաստված լինում մետաղից։




Լրահոս