«Բավարիա»–«Բորուսիա», «Լիվերպուլ» – «Մանչեսթեր սիթի». հանգստյան օրերի կարևոր խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս հանգստյան օրերին սպասվում են ֆուտբոլային հանդիպումներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ֆուտբոլասերների շրջանում:

Sports.ru-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը: «Բավարիա» – Դորտմունդի «Բորուսիա» (այսօր՝ 20:30):

Հանգստյան օրերի ամենահետաքրքիր հանդիպումը, թերևս «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումն է: 3 միավորն անհրաժեշտ է հյուրերին, որպեսզի կարողանան գրավել երկրորդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Բայց առաջատարի հետ մրցումից առաջ ֆուտբոլիստներն արդեն մեծ էներգիա էին ծախսել Մադրիդի «Ռեալի» և «Վոլրֆսբուրգի» հետ խաղերի ընթացքում: Սակայն ինչ կարող ես անել, պատիվն ամեն ինչից բարձր է: Եվ Կլոպն էլ անպայման կփորձի անհանգստացնել դաշտի տերերին:

Հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում հայ ֆուտբոլիստների շրջանում նաև այն հանգամանքով, որ «Բորուսիայի» կազմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Լոկոմոտիվ» – «Անժի» (կիրակի՝ 13:30) Ռուսաստանի առաջնության այս խաղը, չնայած այն հանգամանքին, որ խաղում են առաջատարն ու հետնապահը, նույնպես հետաքրքրություն է առաջացնում: Էլ ի՞նչ կարող է հետաքրքիր լինել առաջատարի և հետնապահի հանդիպումից: Առաջին հերթին, այն պայքար է 3 միավորի համար, ինչպես բոլոր մյուս խաղերում: Դրա կորուստը կարող է զգալի ազդեցություն ունենալ առաջին տեղի համար մղվող պայքարում:

«Լիոն» – «ՊՍԺ» (կիրակի՝ 23:00) Ֆրանսիայի առաջնությունում չեմպիոն դառնալու համար ՊՍԺ-ին մնում է հավաքել ընդամենը 5 միավոր: «Մոնակոյի» անհաջողության դեպքում, փարիզցիներն արդեն «Լիոնի» դեմ տարած հաղթանակից հետո կարող են պաշտպանել տիտղոսն արդեն այս կիրակի: Ամեն դեպքում, երկու կողմից էլ խաղադաշտ դուրս կգան իսկական «հերոսներ», և արդեն պարզ կլինի՝ արդյոք «ՊՍԺ»-ն արժանի է չեմպիոնի տիտղոսին:

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր սիթի» (կիրակի՝ 16:37): Երկու առաջատար թիմեր կմրցեն միմյանց դեմ՝ բրիտանական «թագին» արժանանալու համար: «Լիվերպուլն» ունի երկու ֆուտբոլիստ, որոնք միանման լավ են խաղում ֆուտբոլ և հաղորդում են թիմին այդքան հետաքրքրություն: Իսկ «Սիթին» դրանով առանձնանալ չի կարող, որը, սակայն, չի զրկում թիմին հմայքից: Եվ եթե հաղթանակը նրանցը լինի, ապա նրանք ետ կմնան «կարմիրներից» 1 միավորով, սակայն, ունենալով երկու խաղ առջևում: Խաղի արդյունքն անկանխատեսելի է, իսկ թե ում կողմից լինել` պետք է որոշեք ինքներդ:




Լրահոս