ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ
2019 թվականին Գյումրի կատարած այցի ժամանակ 41 համարի կոշիկ նվեր ստացած, սակայն 42 համարի կոշիկ հագնող վարչապետը ուրացել է հետհեղափոխական խոստումները։
2019 թվականի ապրիլի 5-ին Գյումրու Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին Փաշինյանը խնդրել էր սպասել, մինչեւ տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։
Խոստումից անցել է 6 տարի, հեղափոխությունից՝ 7, Սպիտակի երկրաշարժից՝ 37 տարի, սակայն մինչեւ այսօր 20-ից ավելի ընտանիք սպասում է բնակարանների սեփականության բաղձալի վկայականին, իսկ մի մասը նոր տուն ստանալու հույսով 37 տարի ապրում է «վագոնում»։
2013 թվականին Նիկոլ Փաշինյանի օրաթերթը իրեն հատուկ ձեռագրով գրել էր. (https://armtimes.com/hy/article/46517). «Չնայած նախ Ռոբերտ Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի` Գյումրին զարգացման գոտի դարձնելու հայտարարություններին` արվեստների քաղաքում այսօր արդյունաբերություն չկա, աղքատությունը ամենաբարձրն է Հայաստանում` 45-47 տոկոս, արտագաղթի տեմպը նվազելու միտում չունի, իսկ ավելի քան 4000 ընտանիք վագոն-տնակում է ապրում: Եթե մոտակա տարիներին նրանց հարցը չլուծվի, 10 տարի հետո կունենանք ոչ թե 4000, այլ 7000 անօթեւան ընտանիք»:
Եթե Գյումրիում 2013 թվականից մինչեւ 2018 թվական ինչ-որ բան «չէր փոխվել», ապա 7 տարի անց ամեն բան ավելի է խորացել։
«Ժողովուրդ» օրաթերթին գյումրեցիները պատմեցին, որ հեղափոխական 4 քաղաքապետերն էլ կաբինետներից դուրս են արել իրենց՝ տան թղթերով հանդերձ, ասել են, որ սպասեն, իսկ իշխանության խոստումները մնացել են միայն մամուլի էջերում։
Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով «Գյումրու օր-2019» տոնական համերգի ժամանակ, ասել էր. «Եվ ուզում եմ ամենակարեւոր արձանագրումն անել. մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը։ Բավակա՛ն է՝ մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի, որովհետեւ Գյումրին աղետի գոտի չէ»։
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ այդ ձեւաչափով լսելու նախաքննական մարմինների նախագահներին։ Ամենայն հավանականությամբ նիստը կկայանա ապրիլի 22-ին ԱԺ-ում: Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը անցած աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն Ազգային ժողովի պատգամավորներին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Գերասիմ Մկրտչյանը, մինչ ազատման դիմում գրելը «կռիվ է տվել» եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։ Armlur.am-ը հայտնել էր, որ Կոմիտեում կադրային ջարդը սկսվել է, եւ նորանշանակ նախագահը ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։ Տեղեկացանք, որ ազատվածներից մեկն էլ եղել է Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը Կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է, չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից, սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել: Իրավապահ համակարգի՝ ArmLur.am-ի աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը, ենթադրաբար, փոխկապակցված է հայտնի «գազի բանդայի» հետ, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումների շարք է ունեցել եւ հրապարակել: Մասնավորապես հայտնել էինք, որ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանն ու նրա երկու որդիները, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի որդին՝ Վիլեն Կարապետյանը, խմբով կազմակերպված գազագողություն են կազմակերպել, եւ հարկային ծառայությունն անկարող է եղել վիճակը վերահսկել: Մեր բացահայտումներից հետո 33 գազալցակայաններ փակվեցին ու չեն գործելու մինչեւ նախաքննությունն ավարտվի:
«Ժողովորդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ չնայած նրան, որ Գյումրիում երեկ ընդդիմադիր թեկնածուները Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեցին, բայց եւ այնպես իշխանությունների հետ պետք է գործ ունենա Ղուկասյանը, հարկ եղած դեպքում՝ ենթարկվի իրենց: Իշխանական կուլիսներում վստահ են, որ Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու, ու դա ակնհայտ երեւում է նաեւ Ղուկասյանի «զգուշավոր» հայտարարություններից: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը նպատակ ունի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին «ներքաշել» այս ամենի մեջ, որպեսզի նա ամեն կերպ Ղուկասյանին «իրենցով» անի: Իշխանությունները օրինակ են բերում Սյունիքի համայնքապետերին, որոնց մարզպետի շնորհիվ կարողացել են իրենց դաշտ բերել, անգամ պաշտոնական այցերի ժամանակ դիմավորել են Նիկոլ Փաշինյանին, ճաշել, քայլել նրա հետ: Հիմա վստահ են, որ Շիրակի մարզպետը կանի դա. Վարդան Ղուկասյանի դեպքում գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ կոմպրոմատներ ունեն նրա եւ որդու դեմ:



















































































