Armenian text to speach

«ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ ԿԵՂԾ ՀՈՒՅՍ ՎԱՃԱՌԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ». ԷԼԻԲԵԳՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

 

-Տիկի՛ն Էլիբեգովա, ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրեբաջանական հարաբերությունները վերջին մեկ ամսվա կտրվածքով։

-Ես կտրուկ փոփոխություն դեռ չեմ տեսնում։ Ընթացիկ որեւէ արտառոց բան չկա հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, ստանդարտ նույն բանակցային պրոցեսներն են, որոնք վերջին տարիներին տեղի են ունեցել։ Ընդամենը հերթական խաբկանքի չափաբաժին ստացանք, որ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ այդպես էլ մինչեւ վերջ ոչ ոք չկողմնորշեց: Չհասկացան՝ ինչ փաստաթուղթ էր դա, որ համաձայնեցվել է, բայց թշնամական կողմում շատ արագ կողմնորոշվեցին, որ մինչ այդ փաստաթղթի ստորագրումը դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Իսկ այդ երկար ճանապարհը, ինչպես բոլորս գիտենք, իրենց հերթական նախապայմանների բավարարումն է հայկական կողմից, որը Հայաստանի իշխանությունների կողմից ոչ մի խոչընդոտի կամ դժգոհության չի արժանանում։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած պայման բավարարել։

Դրա հետ մեկտեղ այնպիսի խճճված կերպով են ներկայացնում փաստաթուղթը, որ որեւէ մեկին մինչեւ վերջ պարզ չէ։ Երբ Հայաստանի իշխանություններին ուղիղ հարց եք տալիս, թե ինչ կա փաստաթղթում, ասում են՝ դե հասարակությունը գիտի։ Սակայն հասարակությունը բացարձակ տեղեկացված չէ այս փաստաթղթի պարունակությունից։ Իրենք ո՞նց են չափել հասարակությունը գիտի, թե ոչ։ Իշխանություններն ասում են, թե հասարակությունը տեղյակ է, որովհետեւ իրենք խոսել են տարբեր դրույթների մասին, բայց իշխանությունը ոչ մի բանի մասին չի խոսել։  Օրինակ՝ բազմիցս հարց է տրվել, թե ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցը արտացոլվա՞ծ է փաստաթղթում, թե՞ ոչ. որեւէ  միանշանակ պատասխան մենք չենք ստացել։

-Տիկի՛ն Էլիբեգովա, Փաշինյանը կողմ է նույնիսկ միակողմանի ստորագրել փաստաթուղթը, դա ո՞ւր կտանի մեզ, Հայաստանն ի՞նչ է շահելու դրանից։

-Ոչինչ։ Միակողմանի երբեւէ փաստաթուղթ չի ստորագրվում, եւ միակողմանի ստորագրված որեւէ փաստաթուղթ վավեր չի ճանաչվում։ Դա հերթական հիմար պապուլիզմն է, որով փորձում են մեր հասարակության գլուխը լցնել։ Միակողմանի ստորագրված որեւէ փաստաթուղթ իրավական որեւէ ուժ չունի։ Ասեմ ավելին՝ նույնիսկ երկու կողմերի ստորագրված փաստաթուղթը հիմք չի լինելու խաղաղության, որովհետեւ մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վարվում նույնիսկ եռակողմ ստորագրված փաստաթղթերի հետ։ Ես կարծում եմ, որ որեւէ գիտակից անձ չկա, ով ունի նման պատրանքներ, եւ կարծում է, թե հարկ եղած դեպքում Ադրբեջանը չի խախտելու կետերը։ Մենք մեր աչքի առաջ տեսել ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում  եւ այլ վայրերում, թե ինչպես են խախտվում փաստաթղթեր, պայմանավորվածություններ, եւ թե միջազգային հանրության կա՛մ լռությունը, կա՛մ գործընթացին ոչ բավարար չափով խառնվելը ինչ հետեւանքների է հասցնում խաղաղ բնակչությանը։ Հետեւաբար, դա իշխանություններն էլ չեն թաքցնում։ Իրենք էլ են ասում՝ ա՛յ, Ադրբեջանը փաստաթղթի ստորագրումից կես ժամ հետո կարող է սկսել պատերազմ։ Հետեւաբար, վաճառել հասարակությանն այդ հույսը բարոյական չէ՝ իմանալով, որ փաստաթուղթն ուղղակի թղթի կտոր է։

-Վերջին շրջանում տեսնում ենք, որ Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Հայաստանի սահմանի ուղղությամբ, ապա ապատեղեկատվություն տարածում, թե Հայաստանն է կրակում իրենց ուղղությամբ։ Այս ամենի ֆոնին պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք Դուք։

-Պատերազմի վտանգ ես տեսնում եմ միշտ, որովհետեւ տեսնում եմ, որ Ադրբեջանն այդ պատերազմին պատրաստվում է։

Ադրբեջանը շատ ինտենսիվ՝ ամբողջ տարվա ընթացքում, կատարում է տասնյակ զորավարժություններ ե՛ւ ներքին, ե՛ւ միջազգային իր գործընկերների հետ։ Զենքի գնման շատ մեծ գործարքներ է անում։ Ռազմական բյուջեն է մեծացնում, արտաքին քաղաքականությունն է փորձում ամրապնդել՝ միջազգային աջակցություն ստանալով։ Ադրբեջանը իր գործողություններով ցույց է տալիս եւ ապացուցում է, որ իրենք այս պատերազմին պատրաստվում են։ Ու այն մասին՝ արդյոք Ադրբեջանը գնալու է էսկալացիայի, թե ոչ, ճիշտ կլինի այսպես ասել՝ միշտ պետք է լինել պատրաստ այդ էսկալացիային, քանի որ, ի տարբերություն մեզ, թշնամին այդ էսկալացիային շատ նպատակաուղղված  պատրաստվում է։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ 

 

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

Երեկ  ArmLur.am-ը հրապարակեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը կոմիտեում սկսել է պաշտոնից ազատումները: Նկատենք, որ պաշտոնից ազատվում են սկանդալի մեջ հայտնված վարչության պետեր:

 

 

Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահը պաշտոնից ազատել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին:

Իսկ ինչ սկանդալի մեջ էր հայտնվել Էդգար Պողոսյանը։

Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27-ի» գործով հայտնի դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական վարույթ կար կաշառքի գործով եւ կասկածելի հանգամանքներում կաշառքի գործով անցնող դատավորը երկիր լքեց: Այս առեղծվածային փախուստի դեպքով պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփայանին եւ Էդգար Պողոսյանին։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը մեղադրում էր, որ պաշտոնյաներն անգործություն են դրսեւորել, որ դատավոր Ուզունյանը լքել է երկիրը:

Գործը հասավ դատարան եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով քննիչին եւ գործը քննած Հատուկ քննչական ծառայության (այժմ վերափոխված՝ Հակակոռուպցիոն կոմիտե) կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին արդարացրին ու այս աղմկահարույց դեպքից հետո վերջիններս պաշտոնավարում էին: Սակայն նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Էդգար Պողոսյանին ազատել է պաշտոնից: Նշենք, որ Սամվել Ուզունյանը մինչ օրս չկա։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս