Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։ Վարորդը տեղափոխվել  է հիվանդանոց:

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել:

Լիլիթ Մանուկյան (48 տարեկան)

 

 ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ թեեւ մարմնի վրա նկարելը հնուց եկած սովորություն է, որի մասին Աստվածաշնչում նույնպես հիշատակում կա. «Ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք» (Ղեւտ. 19.28), սակայն պարզ է, որ հրեաների մոտ այդպիսի սովորություն չի եղել: Հետեւություն անելով Աստվածաշնչյան որոշ մտքերից, կարելի է ասել, որ քրիստոնեությունն այսօր իր տեսակետը կարող է ունենալ թե՛ դաջվածքների, թե՛ այլ երեւույթների, ինչպես օրինակ` ծխելու կամ թմրամոլության մասին, որոնք հիշատակված չեն Աստվածաշնչում: Հետեւելով Աստվածաշնչյան խորհուրդներին, Եկեղեցին մեզ սովորեցնում է, որ մկրտությամբ մարդու մարմինը դառնում է Ս. Հոգու տաճար: Եթե մարդը քրիստոնյա է, եւ նրա մարմինը Ս. Հոգու տաճար է, ապա կարելի՞ է այդ տաճարի վրա ինչ-որ պատկերներ նկարել: Ընդունելի չէ անգամ խաչի դաջվածքը մարմնի վրա: Խաչի հանդեպ վերաբերմունքը պետք է արտահայտել այլ ձեւերով:

 Աղոթաբար՝ Սուրեն դպիր Ներսեսյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դաջվածք անելու գործընթացը խախտում է մաշկի ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ դաջելուց հետո կարող են զարգանալ մաշկի վարակներ եւ այլ առողջական խնդիրներ: Ահա դաջվածքների վերաբերյալ որոշ ռիսկեր:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:

Մարինե Հարությունյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությունյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:

Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ:

 




Լրահոս