
Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անուն-ազգանունն այլևս Ֆեյսբուքը չի բլոկի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է այս հաջողությանը հասած, մասնագիտությամբ ծրագրավորող Սամի Հայրապետյանը։
«Մոնթե Մելքոնյանի անուն ազգանունը, պատմությունը և նկարները ՖԲի այսպես կոչված սև ցուցակից հանելու համար տարված աշխատանքների արդյունքում կորցրել եմ 4 ֆեյսբուքյան 2 ինստագրամյան պրոֆիլ, Sami Hayrapetyan ֆեյսբուքյան էջը և HayrapetyanStyle էջը, բայց չեմ հուսահատվել, չեմ կոտրվել ու հիմա էլ, ինչ լինի շարունակելու եմ
Եթե գա մի պահ որ հասկանամ չի ստացվում ուրեմն ես տեղ չեմ ունենա այն ընկերության պրոդուկտների մեջ որտեղ իմ պետության ու իմ հայրենիքի ազգային հերոսին չեն ընդունում »,- հայտնել է Սամի Հայրապետյանը։
Նանիկ Աղասյան