2025 թվականի հունվար-մարտին Ադրբեջանը պետբյուջեից հատկացրել է 2,028 միլիարդ մանաթ (1,19 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով)՝ իր պաշտպանունակությունն ու ազգային անվտանգությունն ամրապնդելու համար, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ֆինանսների նախարարությունից:
«Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-մարտին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի տեսակարար կշիռը կազմել է եռամսյակի բյուջեի բոլոր ծախսերի 25%-ը»,- ընդգծել են երկրի ֆինանսների նախարարությունից։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի 2025 թվականի պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսված են 8,555 միլիարդ մանաթի (ներկայիս փոխարժեքով 5,032 միլիարդ դոլար) մակարդակով։






























