Armenian text to speach

Իրանը կհամագործակցի Սիրիայի նոր իշխանությունների հետ արաբական երկրում անվտանգության ապահովման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը մտադիր չէ համագործակցել Սիրիայի անցումային կառավարության հետ, քանի դեռ Սիրիայի նոր իշխանությունները չեն ապահովել երկրում անվտանգությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը չի փոխգործակցում Սիրիայի ներկայիս կառավարության հետ: Մենք կապեր չունենք, և չենք շտապում դրանք հաստատել: Մենք որևէ քայլ չենք ձեռնարկում նրանց դեմ, պարզապես սպասում ենք, որ նրանք ավարտեն անվտանգության, կայունության ապահովման աշխատանքները, և ստեղծվի օրինական կառավարություն, որը կներառի բոլոր էթնիկ խմբերը»,- RT-ին տված հարցազրույցում նշել է նախարարը։

Արաղչիի խոսքով՝ սիրիական հարցը բարձրացվել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ «Թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը չափազանց անհանգստացած են Սիրիայում տիրող իրավիճակով, և երկու կողմերն էլ շահագրգռված են տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմամբ»,- հավելել է նախարարը։




Լրահոս