Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին չի մասնակցում Իրանի և ԱՄՆ-ի բանակցային գործընթացին, որն այժմ ընթանում է Հռոմում։ Այս մասին ISNA-ին հայտնել է իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն անցած շաբաթ Թեհրանում էր և լիարժեք բանակցություններ է վարել մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և Հռոմում իրանական պատվիրակության հետ շփումներ նախատեսված չեն»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ բանակցություններին բացի Իրանի, ԱՄՆ-ի և Օմանի ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չէ։
Ավելի վաղ Իտալիայի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Գրոսսին մասնակցում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլին։
























