
Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն ԿԸՀ-ին հանձնած փաստաթղթերում ուրիշի հասցե է նշել:
Ինչպես տեղեկացրել են ուկրաինական լրատվամիջոցները, Դնեպրոպետրովսկի Կարլ Մարքսի պողոտայի թիվ 26 շենքում գտնվող բնակարանը Տիմոշենկոյին այլևս չի պատկանում:
Անցած տարի, դատարանի որոշմամբ, բնակարանն առգրավվել էր, և մինչ նախկին վարչապետը համաներմամբ ազատ էր արձակվել, բնակարանը հասցրել էին վաճառել:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բնակարանը գնել է ոմն ռուս դեսանտային: Ընդ որում, Տիմոշենկոյին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ ԿԸՀ ներկայացված փաստաթղթում սխալ չկա, քանի որ նախկին վարչապետը մինչև այժմ գրանցված է նշված հասցեով: Նրա խոսքով՝ բնակարանը գնած մարդը նախկին վարչապետի շրջապատից է, և գույքը գնել է, որպեսզի Յուլյա Տիմոշենկոն չկորցնի հարսանիքի կապակցությամբ կեսրայրից նվեր ստացած երկսենյականոցը: