Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ֆիզիկապես ուժեղ պացիենտները օգնել են անշարժացնել պացիենտների վերջույթները՝ բուժանձնակազմի կողմից դրանք կապելու նպատակով. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«ՄԻՊ այցի ընթացքում Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում առհասարակ բացակայել են զսպման միջոցների կիրառման համար նախատեսված սենյակները, իսկ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում միայն 3-րդ բաժանմունքում է նախատեսված եղել սենյակ զսպման միջոցների կիրառման նպատակով, իսկ մյուս բաժանմունքներում զսպման միջոցները կիրառվել են ընդհանուր հիվանդասենյակներում: Առանձին դեպքերում «անկառավարելի վարքի» պարագայում պացիենտները դուրս են բերվել իրենց բաժանմունքներից և տեղափոխվել 3-րդ բաժանմունքում առանձնացված զսպման սենյակ»,- ասված է ՀՀ ՄԻՊ 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում։

Հատկանշական է, որ զեկույցում առանձնացված առանձնազրույցների ընթացքում մշտադիտարկված հոգեբուժական կազմակերպությունների տարբեր բաժանմունքներում պացիենտները մանրամասնորեն նկարագրել են այլ պացիենտների նկատմամբ ֆիզիկական զսպման միջոցներ կիրառելու, այդ թվում՝ պացիենտների վերջույթները մահճակալի վերին և ստորին հատվածներին կապելու մեխանիզմը, ինչը վկայում է պացիենտների տեսողության սահմաններում զսպման միջոցների կիրառման տարածված պրակտիկայի վերաբերյալ։ Դիտարկված հոգեբուժական կազմակերպությունների տղամարդկանց բաժանմունքներում ֆիզիկապես ուժեղ պացիենտները ներգրավվել են այլ պացիենտների նկատմամբ ֆիզիկական զսպման միջոցների կիրառմանը, մասնավորապես, օգնել են անշարժացնել պացիենտների վերջույթները՝ բուժանձնակազմի ներկայացուցիչների կողմից դրանք կապելու նպատակով: Ավելին, ֆիզիկական զսպման միջոցների կիրառմանը մասնակցություն ունեցող պացիենտները ոգևորությամբ ընդգծել են այն հանգամանքը, որ օգնության ձեռք են մեկնում բուժանձնակազմի ներկայացուցիչներին:

Զեկույցում ասվում է, որ ՄԻՊ-ն ընդգծում է, որ այլ պացիենտների տեսողության սահմաններում և նրանց ներգրավմամբ զսպման միջոցի կիրառման պրակտիկան անթույլատրելի է և հակասում է ՀՀ օրենսդրությանը:

Այցերի ընթացքում Կանխարգելման ազգայի մեխանիզմի կողմից խնդիրներ են արձանագրվել նաև զսպման միջոցների կիրառման սենյակների կահավորանքի հետ կապված:

«Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի 3-րդ բաժանմունքում առանձնացված զսպման սենյակի կահավորման ու պահման պայմանների կապակցությամբ, պահպանվում են Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախկինում հայտնած մտահոգությունները։ Մասնավորապես, սենյակում բացակայել է ջեռուցման մարտկոցը և սենյակի բավարար ջերմային ռեժիմն ապահովելու համար այլ անվտանգ հնարավորություն չի նախատեսվել: Նշվածը խնդրահարույց է հատկապես ցուրտ եղանակային պայմաններում սենյակում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից: Հատակի և պատի անկյունային ելուստն ունեցել է սուր եզրեր, ինչը մտա հոգիչ է այն հաշվառմամբ, որ սենյակում նախատեսված է նաև մեկու սացնել «անկառավարելի վարք» դրսևորող պացիենտներին:

Էմմա Միքայելյան




Լրահոս