Սակուրան, որն աճեցվել է բալի՝ տիեզերք գնացած կորիզից, Ճապոնիայում ծաղկել է ժամկետից 6 տարի շուտ:
Ճապոնացի կենսաբաններին զարմացրած ծառն աճում է Խիգասիոմի քաղաքում գտնվող Գանձեձի բուդդիստական տաճարի տարածքում: 2008-ին այդ տաճարի ղեկավարությունը աէրոտիեզերական ուսումանսիրությունների գործակալությանն է հանձնել իր հին սակուրաներից մեկի սերմերը, և ասպիրանտ Կոիտի Վակատան այդ սերմերն իր հետ տիեզերք է տարել:
Տիեզերքում բալի կորիզները մնացել են 10 ամիս, ինչից հետո դրանք վերադարձվել են հայրենիք և 2010-ին հողի տնկվել: Անցած 4 տարվա ընթացքում ծառը հասել է 4 մետր բարձրության, և գարնանը՝ ծաղկել: Սակուրայի նման արագ «հասունացումը» շատ հազվադեպ երևույթ է: Սովորաբար սակուրան սկսում է ծաղկել 10 տարեկանում. հաղորդում է Вести ФМ-ը:
Գիտնականների կարծիքով՝ նշված երևույթը կարող է սերմի վրա տիեզերական ճառագայթման ազդեցության արդյունք լինել:
Նշենք, որ ճապոնական սակուրայի ծաղկումը բնության ամենագեղեցիկ երևույթներից է, և երկրի խորհրդանիշ համարվող այս ծառի ծաղկման շրջանում զբոսաշրջիկներն այցելում են երկիր` հատուկ այդ գեղեցկությունը տեսելու նպատակեվ: