Չինական Չունցին պրովինցիայի 34-ամյա մեղվաբույծ Շի Պինը իր վրա վտանգավոր փորձ է կատարել: Նա սեփական մարմինը պատել է 45 կիլոգրամանոց «ծածկոցով», որը բաղկացած է եղել 460 հազար մեղովից:
Չնայած այդ միջատների հետ աշխատանքի բազմամյա փորձին՝ չինացին խիստ վախեցել է. հայտնում է Huffington Post-ը:
Մեղուներին գրավելու նապատակով չինացին մարմնի վրա հատուկ լուծույթ է քսել, որի վրա հավաքվել են նրա գրեթե բոլոր մեղուները: Հրապարակված լուսանկարի վրա երևում է, թե ինչպես են մեղուները տղամարդուն պատում ոտքից գլուխ: Շուտով չինացին նմանվել է կենդանի պարսպի, և նրա վրա ոչ մի «սպիտակ» բիծ չի մնացել: Տղամարդը հեռատեսորեն քթանցքերը փակել էր բամբակով, որպեսզի միջատները այնտեղ մուտք չգործեն: