Armenian text to speach

«Տար հեռու»․ երիտասարդ երգիչ Տարոն Թուխտարյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրված երգիչ Տարոն Թուխտարյանը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել հանրության դատին։

Նոր ստեղծագործությունը կոչվում է «Տար հեռու», որի երաժշտության և խոսքերի հեղինակը Մարտին Թուխտարյանն է։

Նշենք, որ երիտասարդ երգիչը մոտ 2-3 տարի է, ինչ հանրությանը ներկայանում է իր երգերով և հեղինակային տեսահոլովակներով, սակայն ավելի վաղ շրջանում հանդես է եկել հայտնի երգերի cover տարբերակներով։ Տարոնի երգերի մեծ մասի երաժշտության և բառերի հեղինակը եղբայրն է՝ Մարտին Թուխտարյանը։

Հավելենք, որ 17 ժամվա ընթացքում երգչի նոր երգը հավաքել է 13․000-ից ավելի դիտում և 800-ից ավելի հավանում։ Ավելին՝ տեսահոլովակի մեկնաբանություններում երգիչն արժանացել է գովեստի խոսքերի, իսկ երգը՝ հիացմունքի։

«Ես և մեր թիմը ցանկանում ենք նորություն բերել երգարվեստ, տարբերվող և չկրկնվող ոճով հանդես գալ։ Ավելի շատ ոչ թե դիտումների քանակին ենք ուշադրություն դարձնում, այլ շեշտը դնում ենք երգի բովանդակության, բառերի գրագիտության, կիրթ բառապաշարի վրա»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Թուխտարյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս