
Հռոմի Պապի մահվան դեպքում Վատիկանում գործի է դրվում հատուկ մշակված ծիսակարգ և ընթացակարգեր, որոնք հայտնի են որպես Apostolic Constitution Universi Dominici Gregis-ի դրույթներ։
Պապի մահից հետո Վատիկանի Պալատական բժիշկը պաշտոնապես պետք է հաստատի մահը։
Դրանից հետո Կամերլենգոն՝ Սուրբ Աթոռի ղեկավարումը ստանձնող կարդինալը անցկացնում է մի շարք ծեսեր, այդ թվում՝ Պապի մատանին կոտրելը, ինչը խորհրդանշում է նրա իշխանության ավարտը։
Պապին, ըստ ծիսակարգի, թաղում են եռաշերտ դագաղում․ ներսում՝ փայտե սանդալինո, մեջտեղում՝ կապարե կամ ցինկե պատյան, դրսում՝ կաղնու կամ ընկուզենու դագաղ։
Թաղման վայրն, ինչպես նախորդ Պապերի դեպքում էր, Սուրբ Պետրոսի տաճարն է Վատիկանում։
Թաղման արարողությունը կատարվում է մահվանից ոչ շուտ քան 4-րդ և ոչ ուշ քան 6-րդ օրը։
Այս ընթացքում հավատացյալներն ու բարձրաստիճան պաշտոնյաները կարող են հարգել Պապի հիշատակը։
Աշխարհի երկրներից հազարավոր մարդիկ են գալիս Պապի հիշատակը հարգելու համար։
Նոր Պապի ընտրությունը՝ Կոնկլավը կայանում է Պապի մահվանից ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ քան 20 օր հետո։
Ընտրությանը իրավունք ունեն մասնակցելու մինչև 80 տարեկան կարդինալները։
Քվեարկությունն անցկացվում է Սիքստինյան տաճարում և գաղտնի է։ Ամեն օր անցկացվում են քվեարկության փուլեր։ Պապ ընտրվում է 2/3 ձայների մեծամասնությամբ։
Երբ նոր Պապն ընտրվում է, Կարդինալ Դեկանը հարցնում է նրան՝ «Ընդունու՞մ ես քո ընտրությունը որպես Գերագույն Պոնտիֆիկ»։
Եթե պապի ընտրությունը հաջող է անցնում, ապա Սիքստինյան կապելլայի պատուհանից դուրս է գալիս սպիտակ ծուխ։ Եթե ընտրությունը հաջող չի անցնում, դուրս է գալիս սև ծուխ։
Նորընտիր Պապը հայտնվում է պատշգամբում և ուղղվում է ժողովրդին՝ Urbi et Orbi օրհնությամբ («Քաղաքին և Աշխարհին»)։
Սա համարվում է նրա առաջին հրապարակային գործողությունը որպես Հռոմի Պապ։
Պապը սկսում է իրականացնել իր իշխանությունը՝
նշանակում է կարդինալներ, պալատական պաշտոնյաներ, և անհրաժեշտության դեպքում վերադասավորում է կուրիայի կազմը (Վատիկանի կառավարումը)։
Էմմա Միքայելյան