Armenian text to speach

Թափոններ այրելու համար ավտոսպասարկման կետը կտուգանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։

Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։

Ինչպես տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից,  իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։




Լրահոս