Armenian text to speach

Բաքվի դատարանում շարունակվում է հայազգի ռազմագերիների դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաքվում այս պահին ընթանում է հայազգի ռազմագերիների քրեական գործով դատական նիստը:

Դատավարությունն ընթանում է Բաքվի դատարանում՝ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ 15 ապօրինի պահվող ռազմագերիների շարքում են նախկինում հայտնի գործիչներ՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և այլք։ Նրանք մեղադրվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, այդ թվում.

• Հոդված 100 – Ագրեսիվ պատերազմ վարելը
• Հոդված 103 – Ցեղասպանություն
• Հոդված 107 – Բռնի տեղահանություն
• Հոդված 113 – Խոշտանգում
• Հոդված 214 – Ահաբեկչություն
• Հոդված 277 – Հասարակական գործչի սպանություն
• Հոդված 279. Անօրինական զինված խմբավորումների ստեղծումը

• … և բազմաթիվ այլ դրույթներ, որոնք վերաբերում են ռազմական հանցագործություններին, զենքի ապօրինի շրջանառությանը և միջազգային մարդասիրական իրավունքի դեմ հանցագործություններին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Անի Վարդանյան




Լրահոս