Armenian text to speach

Իսրայելի ափերի մոտ շնաձուկը հարձակվել է մարդու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելական Հադերա քաղաքի մերձակայքում՝ Միջերկրական ծովում, շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա։ Ոստիկաններն ուղղաթիռի օգնությամբ որոնում են լողորդին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ափամերձ ոստիկանության ստորաբաժանումը ծովային ոստիկանության ստորաբաժանման հետ շարունակում են որոնել լողորդին։ Ներգրավված է ուղղաթիռ»,- ասվում է հաղորդագրության տեքստում։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է շնաձուկը հարձակվում մարդու վրա կենտրոնական Իսրայելի Հադերա քաղաքի տարածքի լողափերից մեկի մոտ։ Վերջին օրերին իսրայելական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ երկրի մի շարք լողափերի տարածքում շնաձկներ են նկատվել։




Լրահոս