Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը։
Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայնագիրը սահմանում է երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցության հետագա զարգացման իրավական կարգավորումները։ Այն ամրագրում է Ռուսաստանի և Իրանի ռազմավարական գործընկերներության կարգավիճակը և ընդգրկում է բոլոր ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը, մշակույթը և տեխնոլոգիաները։
Անի Վարդանյան


























































































