Ապրիլի 12-ին պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի վիճակին և հետագա կատարելագործման ուղիներին:
Նիստի ընթացքում քննարկվել են բանակային ընթացիկ ուսումնական տարվա խնդիրները, հակաօդային պաշտպանության կառավարման համակարգի, մարտական հերթապահության, ռազմական տեխնիկայի և սպառազինության, ցածր թռչող օբյեկտների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և հանրապետության օդային սահմանների անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն