Armenian text to speach

Հայաստան է ժամանելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը․ նա կներկայացնի «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան է ժամանելու թուրք պատմաբան Թաներ Աքչամը: Ապրիլի 22-ին, ժամը՝ 19:00-ին, ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա հանդիպում թուրք պատմաբան, հասարակագետ Թաներ Աքչամի հետ, որի ընթացքում կներկայացվի նրա՝ «Ցեղասպան պետության ակունքները» 1918-1923 թթ. Թուրքիայի Հանրապետության ձևավորումը և ապարտեիդի ռեժիմի կառուցումը գիրքը՝ հայերեն թարգմանությամբ: Թուրք գիտնականի այցը Հայաստան կազմակերպել է Հայաստանի արևելագետների միությունը:

Թաներ Աքչամը ծնվել է 1953 թ. հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Արդահանի նահանգի Օլչեք քաղաքում։ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ ։ Նա լայնորեն հայտնի է նաևորպես առաջին թուրք մտավորականներից մեկը, ով բացահայտորեն ճանաչել և գիտականորեն ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը։
Թաներ Աքչամը1976-ին ձերբակալվել է քրդական շարժմանն աջակցող ուսանողական պարբերական ստեղծելու մեղադրանքով: Դատապարտվել է 10 տարվա բանտարկության, բայց մեկ տարի անց փախել է բանտից ևքաղաքական ապաստան ստացել Գերմանիայում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Հանովերի համալսարանում 1996-ին։ Թեման՝ «Թուրքական ազգայնականությունը և Հայոց ցեղասպանությունը. 1919-1922թթ. Ստամբուլում ռազմական տրիբունալները»: 2002-ից հրավիրյալ դասախոս էր Մինեսոտայի համալսարանում (ԱՄՆ)։ Ապա աշխատել է Կլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության կենտրոնում։ 2008-ից նույն համալսարանի Հայագիտության կենտրոնի ղեկավարն է: 10 գրքի հեղինակ է։

Նա տասնամյակներ է նվիրել ցեղասպանության փաստաթղթային ուսումնասիրությանը՝ օգտագործելով օսմանյան արխիվները, ինչպես նաև միջազգային աղբյուրներ։

Թաներ Աքչամի ուսումնասիրությունները ապացուցում են, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կենտրոնական իշխանության՝ Երիտթուրքերի կազմակերպված և ծրագրված քաղաքականություն էր։ Նա իր աշխատություններում օգտագործում է հենց թուրքական և օսմանյան պաշտոնական փաստաթղթերը՝ ցույց տալու համար, որ ցեղասպանությունը պետական մակարդակով իրականացված հանցագործություն էր։

Աքչամի գիտական աշխատանքները լայնորեն օգտագործվում են տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում։ Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և ներկայացվել են որպես ծանրակշիռ ապացույցներ միջազգային կազմակերպությունների և կառավարությունների կողմից։

Թաներ Աքչամի գործունեության հիմքում ընկած է մի խոր համոզմունք՝ «Ճշմարտությունը թաքցնելը ավելի մեծ վնաս է բերում, քան այն ընդունելը»։

Անի Վարդանյան




Լրահոս