
Րոպեներ առաջ մեկնարկեց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը, որն այսօր կրելու է գործնական բնույթ:
Ինչպես armlur.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից մեկը, այսօրվա հանրահավաքին խոսվելու է հետագա քայլերի ու անելիքների մասին:
Ի տարբերություն «Դեմ եմ»-ի նախորդ հանրահավաքների՝ այս հանրահավաքը այդքան էլ բազմամարդ չէ: Պատճառը այսօր կազմակերպված շաբաթօրյակն է, որի պատճառով թույլ չեն տալիս շատերին մասնակցել հանրահավաքին: