
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները: Այս մասին այսօր ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտնեց, որ համաձայն ԿԸՀ արձանագրության՝ ավագանու մանդատը տրվել է ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին:
Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 20-ին: