«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը armlur.am- հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե քաղաքացիները, կարծես թե, հաշտվել են այն մտքի հետ, որ պետք է իրենց աշխատավարձից վճարեն այդ 5 տոկոս կուտակային վճարը: «Ապրիլի 9-ին մենք ցույց տվեցինք, որ հաշտվելու մասին անգամ խոսք չկա, բայց եթե անգամ որոշ մարդիկ հաշտվել են, դա շատ վատ է»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամը:
-Իսկ միգուցե մեր քաղաքացիները ի գիտությո՞ւն են ընդունել Գագիկ Հարությունյանի բացատրությունը:
-Գագիկ Հարությունյանն իրավունք չունի մեկնաբանել ՍԴ-ի որոշումը:
Ի դեպ, նշենք, որ հանրահավաքն աստիճանաբար դառնում է շաբաթօրյակ:
Սոնա Դավթյան