Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին։
Հիշեցնենքմն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Դենդրոպարկով շրջելիս 10 միլիոն ծառ տնկելու մարտահրավեր էր նետել:
Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը նկատել էր, որ 10 միլիոն ծառ տնկելու գաղափարը աշխարհասփյուռ 10 միլիոն հայությանը համախմբելու միտում ունի:
«Ընդ որում կարելի է որևէ հարազատի անունով ծառ տնկել, սիրած մարդու անունով ծառ տնկել, ծնողի ու նախնիների անունով ծառ տնկել ու սրա մեջ հոգևոր ու ազգային բովանդակություն է պետք դնել»,-ասել էր վարչապետ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:





























