Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի միջազգային օրն է։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երկրի օրը կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել շրջակա միջավայրի և երկիր մոլորակի վրա։
Նշենք, որ միջոցառումն առաջին անգամ կազմակերպվել է «Երկրի օր» միջազգային ցանցի կողմից։
Երկրի օրն անցկացնելու երկու օր կա․ առաջին օրը դա գարնանային գիշերահավասարի ժամանակ է, մարտի 22-ին, իսկ հաջորդ օրն այսօրն է՝ ապրիլի 22-ը։ Շատ երկրներում նշվում է գիշերահավասարի օրը, քանի որ այդ ամենը փոքրիկ ժեստ է գարնան գալստյան մասին։
Հետաքրքիրն այն է, որ ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։
Այս օրն առաջին միջոցառումն անցկացվել է դեռևս 1970 թվականին ԱՄՆ-ում, այնուհետև օրվա հաջորդականությունը ոգեվորել է մարդկանց և այդպիսով էլ տոնը կրել է շարունակական բնույթ։
Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ սենատոր Հեյլորդ Նելսոնը Հարվարդի համալսարանի ուսանող Ֆենիս Հայեսի գլխավորությամբ ստեղծել է ուսանողական խումբ։ Քանի որ այդ ժամանակ կային ուսանողական տարբեր շարժումներ, այն մեծ ուշադրության արժանացավ։
Երկրի օրվա 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ալպինիստները միասին բարձրացան Էվերեստի գագաթ։
Հասարակական ու քաղաքական ակտիվության շնորհիվ ԱՄՆ-ում ընդունվել են շատ օրենքներ ու ակտեր` կապված շրջակա բնության պահպանման հետ։
2009 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գլխավորել է Երկրի միջազգային օրը` առաջարկելով այն նշել ապրիլի 22-ին։
Թվում է, թե Երկիր մոլորակը չունի խնդիրներ, սակայն դրանք շատ են։ Մշտապես քննարկվում են էկոլոգիական խնդիրների, միջազգային խաղաղության հաստատման, երկրագնդի բնակչությանը սննդամթերքով ապահովելու, հումքի և էներգետիկական պաշարների ապահովման, համաշխարհային օվկիանոսի և տիեզերական տարածքների յուրացման մասին, սակայն էեական փոփոխություններ չեն լինում։
Երկիր մոլորակը բարդ իրավիճակում է մարդկային գործոնի պատճառով։ Մարդկային գործունեությունը՝ արդյունաբերություն, անտառահատում, շրջակա միջավայրի աղտոտում և այլ խնդիրներ մեծագույն վնաս են հասցնում մոլորակին։
Եթե անդրադառնանք հիմնախնդիրներին, ապա պետք է նշել, որ կլիմայի փոփոխությունը, ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է օվկիանոսների սառցաբեկորների հալմանը, ծովի մակարդակի բարձրացմանը, երաշտների, ջրհեղեղների, որոնք էլ իրենց հերթին ազդում են էկոհամակարգերի վրա։
Օվկիանոսների աղտոտումը սպառնում են ծովային կյանքին, իսկ բուսաբանական շղթան խախտվում է։ Միլիոնավոր տոննա պլաստիկ ամեն տարի հայտնվում է օվկիանոսում։
Անտառահատումների մասին թվում է, թե պետք չէ խոսել, քանի որ պարզ է դառնում, թե ինչ վնասների ու խնդիրների առաջ է կանգնում մարդկությունը։ Անտառահատումները նպաստում են թթվածնի քչացմանը և փոշու շատացմանը, ինչը վերացնում է նաև կենսաբազմազանությունը։
Թունավոր թափոններն ու քիմիական աղտոտումները դարձել են մարդկության անբաժան մի մասը, ինչը ցավալի է։ Արդյունաբերական թափոններն ու քիմիկան նյութերը աղտոտում ու վտանգում են թե՛ բնությությունը, թե՛ մարդուն։
Երկիր մոլորակի օրը նախ և առաջ Մայր Երկիրը սիրելու, փայփայելու և խնամելու մասին է, քանի որ յուրաքանչյուրիցս է կախված, թե ինչպիսին կլինի այն հետո։
Աննա Սրապիոնյան





























