
Հայտնի, սիրված, ճանաչված երգիչ Հարութ Փամբուխչյանը՝ Ձախ Հարութը համերգային շրջագայությունների է պատրաստվում։
Ավելի վաղ այս մասին հայտնել էր ArmLur.am-ը։
Նշենք, որ ապրիլի 30-ին երգիչը համերգ կտա Նիժնի Նովգորոդում, մայիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում, մայիսի 4-ին՝ Կրասնոյարսկում, մայիսի 8-ին՝ Մոսկվայում, մայիսի 10-ին՝ Ռոստովում, մայիսի 13-ին՝ Պիտիգորսկում, մայիսի 15-ին՝ Կրասնոդարում, մայիսի 17-ին՝ Սոչիում, Մայիսի 20-ին՝ Թբիլիսիում և հունիսի 15-ին՝ մայրաքաղաք Երևանում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մոսկվայում կայանալի համերգի ժամանակ Հարութ Փամբուխչյանի հետ ելույթ կունենա նաև Արման Հովհաննիսյանը։
Իր ինստագրամյան միկրոբլոգի էջում Արմանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է այդ մասին։
«Իմ շատ սիրելի ռուսաստանաբնակ հայրենակիցներ ջան, մայիսի 8-ին ես էլ եմ լինելու իմ շատ սիրելի լեգենդ Հարութ Փամբուխչյանիս համերգին։ Մեծ ուրախությամբ երգելու ենք «Տարիներ» երգը»,- հայտնել է Արման Հովհաննիսյանը։
Ա․Ս․