Այժմ՝ ապրիլի 22-ին, Ազատության հրապարակում, «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական միավորման հիմնադիր Կարեն Արայանի նախաձեռնությամբ, հանրահավաք է տեղի ունենում։
Հանրահավաքը գաղափարներն ու նպատակը մնում է նույնը։ Պետք է պահպանել ազգայինը և հեեռացնել հակազգային քարոզ տարածող իշխանությանը։
Կարեն Արայան համոզմունք է հայտնել, որ, եթե անհրաժեշտ քանակությունն և ազգի ըմբոստությունը լինի, ապա իր սկսած պայքարը հաջողությունը կունենա։
«Նիկոլն էն տղեն չի, որ կարողանա մեզ դիմակայել»- ասել է «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական միավորման հիմնադիր Կարեն Արայանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում, «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական միավորման հիմնադիր Կարեն Արայանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանրահավաք, որտեղ հավաքված քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նանիկ Աղասյան





























