Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն որոշեց ստեղծել մեկ այլ էթիկայի հանձնաժողով․ Քոչարյանի հարցն այլևս օրակարգում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ խմբակցությունը փակ նիստում կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքը։ Անդրանկ Քոչարյանը  ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը և հավելեց, որ կմասնակցի այդ նիստին։

Ալեն Սիմոնյանը լրագրողների հեը ճեպազրույցում մանրամասնում է, թե ինչ է որոշել ՔՊ խմբակցությունը։

Հավելենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրվել ընդդիմության նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական երկու խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-ը դիմել են ԱԺ-ին՝ ձևավորելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ժամանակ վիրավորել էր նրան՝ ասելով հեռու կանգնեք ինձանից, մաքրեք ձեր շրթունքները:

ԱԺ աշխատակազմի համապատասխան փորձագետի անունից աշխատակազմը ընդդիմադիր խմբակցություններին տվել է մասնագիտական եզրակացություն՝ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու համար, սակայն հարցի քննարկումը այս քառօրյա նիստերի ընթացքում տեղի չի ունենա, քանի որ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական՝ գլխադասային հանձնաժողովի նիստում հարցը չի քննարկվել:

Սոնա Գրիգորյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս