Armenian text to speach

Հարավային Կորեան ուղեծիր է ուղարկել իր 4-րդ լրտեսական արբանյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարավային Կորեայի չորրորդ ռազմական լրտեսական արբանյակը, որն արձակվել է Ֆլորիդայի ամերիկյան տիեզերակայանից SpaceX Falcon 9 հրթիռով, հաջողությամբ մտել է ուղեծիր, երեքշաբթի հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Լրտեսական արբանյակը օդ էբարձրացել երկուշաբթի երեկոյան ժամը 20:48-ին (ԱՄՆ ժամանակով) Քեյփ Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից և ուղեծիր է մտել երեկոյան 21:03-ին՝ թռիչքից 15 րոպե անց:
Սինթետիկ բացվածքով ռադարային արբանյակը չորրորդ ռազմական արբանյակն է, որը արձակվել է Հարավային Կորեայի նախագծված ծրագրի շրջանակներում: Ըստ ծրագրի նախատեսվում է մինչև այս տարվա վերջ հինգ լրտեսական արբանյակներ տեղակայել ուղեծրում՝ Հյուսիսային Կորեային ավելի լավ վերահսկելու և ԱՄՆ արբանյակային պատկերներից նրա կախվածությունը նվազեցնելու համար:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեան արձակել էր իր առաջին լրտեսական արբանյակը 2023 թվականի դեկտեմբերին, որոնք ունակ են տիեզերքում մանրամասն պատկերներ նկարահանելու։ Իսկ անցյալ տարի գործարկվեց ևս երկուսը, որոնք տվյալներ են հավաքում անկախ եղանակային պայմաններից:
Հարավային Կորեան մտադիր է այս տարվա վերջին արձակել իր հինգերորդ արբանյակը, որը հագեցած կլինի գերզգայուն սենսորներով։ Երբ բոլոր հինգ արբանյակները տեղադրվեն ուղեծրում, ակնկալվում է, որ երկիրը կկարողանա վերահսկել Հյուսիսային Կորեան՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ կտրվածքով:

Անի Վարդանյան 




Լրահոս